2068 դիտում
09:25 12-03-2019
Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է, ըստ էության, փակուղային վիճակում․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ այսօր կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Թեև նիստի օրակարգի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ նման շտապ միջոցառման անհրաժեշտություն է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահները՝ ոչ հասցեական, սակայն պատասխանել էին Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք որակելով՝ որպես բանակցային ձևաչափը միակողմանիորեն փոխելու անթույլատրելի փորձեր։
Այդ հայտարարությունից հետո Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է, ըստ էության, փակուղային վիճակում։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու իր իսկ հայտարարությունից, մյուս կողմից՝ չի կարող ուղղակի մասնակցել բանակցությունների, որոնց ընթացքում չի քննարկվելու Արցախի մասնակցության հարցը։
Այս հարցերի համախումբն է Նիկոլ Փաշինյանին ստիպել Անվտանգության խորհրդի արտագնա ու արտահերթ նիստ անցկացնել Արցախում։ Ի՞նչ ուղերձ կհղվի Ադրբեջանին ու համանախագահող երկրներին այդ նիստի արդյունքներով, պարզ կդառնա այսօր։ Մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ սա փորձ է Ալիևի հետ հանդիպումից առաջ որոշակի տպավորություն թողնելու, որ Արցախն անուղղակիորեն մասնակցում է բանակցային գործընթացին, և այդպիսով հիմնավորելու Ալիեւի հետ հանդիպումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
08:20 13-10-2015
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը փակուղային նպատակադրումներով է հրապարակ դուրս եկել. «168 ժամ»
1435 դիտում
09:28 30-01-2014
Հրանտ Բագրատյանը համոզված է, որ նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ. «168 ժամ»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»