211652_close_icon
views-count1073 դիտում article-date 21:34 11-03-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Մարտի 11-ին, ժամը 14:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխի մեջ: Փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: *** Մարտի 11-ին, ժամը 13:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային զբոսայգու տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ. Գ.):

Նմանատիպ նյութեր