211652_close_icon
views-count35267 դիտում article-date 20:39 11-03-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցը ֆաբրիկայի ղեկավարին ու ինժեներին մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Ագարակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Նվեր Մարգարյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մարտի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տարածքում իր հետ վիճաբանել, իր նկատմամբ հայհոյանքներ են հնչեցրել, ապա ձեռքերով և ոտքերով իր մարմնի տարբեր մասերին են հարվածել Ագարակ քաղաքի բնակիչներ, 34-ամյա Վահե Դավթյանն ու 32-ամյա Հրանտ Կարապետյանը: Ն, Մարգարյանը ոստիկաններին հայտնել է, որ ծեծի արդյունքում ինքը վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ աջ հոնքային շրջանում: Ոստիկանության Մեղրիի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու և ոստիկանության Մեղրիի բաժին հրավիրելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մարգարյանը աշխատում է նշված կոմիբինատում՝ որպես պոչուկային տեղամասի կարգավորող, Վ. Դավթյանը նշված կոմիբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար, իսկ Հ. Կարապետյանը՝ նշված կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի ինժեներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր