211652_close_icon
views-count50729 դիտում article-date 15:30 18-05-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չարենցավանի թիվ 3 դպրոցի աշխարհագրության ուսուցչին տատիկը մեղադրում է իր թոռանը ծեծի ենթարկելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ Սիլվարդ Խ-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաներում Չարենցավան քաղաքի 3-րդ դպրոցում իր թոռանը՝ 15-ամյա Ս. Խ-ին, Չարենցավանի 3-րդ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գևորգ Ենոքյանը բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սիլվարդ Խ.-ն հայտնել է, որ դասատուն հարվածել է գլխին և մեջքին։ Երեխան սովորում է նշված դպրոցի 8-րդ դասարանում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր