211652_close_icon
views-count1553 դիտում article-date 19:54 06-05-2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Լաս Վեգաս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Նևադա նահանգից ԱՄՆ կոնգրեսականի հետ

Մայիսի 2-4-ը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Լաս Վեգաս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում ունեցավ Նևադա նահանգից ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լիի (Susie Lee) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, մասնավորապես Նևադա նահանգի հետ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաև Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը: Գլխավոր հյուպատոսը հանդիպեց նաև Լաս Վեգաս քաղաքի տնտեսական և քաղաքային զարգացման տնօրեն Ռիչ Աթկինսի (Rich Atkins) հետ: Նրանք քննարկեցին Լաս Վեգասի նորարարական կենտրոնի հնարավորությունները հայ գործարարների կողմից օգտագործելու ուղիները: Հանդիպման օրակարգում էր նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին Լաս Վեգասի պաշտոնական պատվիրակության մասնակցության հարցը: Արմեն Բայբուրդյանը հայ-ամերիկյան հարաբերության օրակարգի տնտեսական ոլորտի հարցերը քննարկեց Լաս Վեգասի Առևտրի պալատի նախագահ Բեթ Սիուալդի (Beth Sewald) հետ: Հաշվի առնելով, որ Լաս Վեգասը հայտնի է հյուրանոցային բիզնեսով՝ քննարկման առանցքում էին հյուրընկալության մենեջմենթի, հյուրանոցային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության հեռանկարները: Դեսպան Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Նևադայի համալսարանի փոխնախագահ և առաջին պրոռեկտոր Դայան Չեյզի (Diane Chase) և համալսարանի այլ պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերը: Զրուցակիցները կենտրոնացան հյուրընկալության մենեջմենթի և տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության հնարավորությունների վրա: Արմեն Բայբուրդյանը Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս և Սուրբ Կարապետ եկեղեցիներում հանդիպում ունեցավ ամերիկահայ համայնքի հետ: Գլխավոր հյուպատոսը հարցազրույց տվեց նաև տեղի հայկական «Armount» հեռուստաընկերությանը: Գլխավոր հյուպատոսն այցելեց Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ, հանդիպեց հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ: Արմեն Բայբուրդյանը մասնակցեց նաև Հայաստանից ժամանած «Cadence» երաժշտախմբի համերգին, որը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր