211652_close_icon
views-count4425 դիտում article-date 21:30 11-01-2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Արտերկրում ֆրանսիացիների միության Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ

Հունվարի 10-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Արտերկրում ֆրանսիացիների միության (Union des Français de l’étranger) Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության և Արտասահմանում ֆրանսիացիների միության միջև գործակցության հաստատման և զարգացման հարցեր: Երկուստեք կարևորվեց Կալիֆորնիայի ֆրանսախոս համայնքների շրջանում հայության դերը, հայ համայնքի հետ սերտ կապերի հաստատումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Փետրվարի 20-ին Արտերկրում ֆրանսիացիների միությունը Լոս Անջելեսում Ֆրանսիայի, Լիբանանի, Բելգիայի և Հայաստանի գլխավոր հյուպատոսությունների հովանու ներքո կազմակերպելու է համերգ՝ հայտնի հայազգի երաժիշտների մասնակցությամբ: Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո սա ֆրանսախոս համայնքի հետ գործակցության կարևոր քայլերից մեկը կլինի:

Նմանատիպ նյութեր