2205 դիտում
16:13 11-03-2019
ԼՂ հարցի կարգավորման շուրջ արտաքին գործընթացները մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները չխոստովանեն դա. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանք մտահոգիչ է որակել:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա:
Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հաջորդող Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը: Հայաստանի ԱԳ-ն վերջապես Արցախին վերաբերող իր պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Բնական է, որ առավել կոշտ էր Արցախի իշխանությունների արձագանքը:
Անկախ ներքաղաքական զարգացումներից, Արցախի հարցը ազգային անվտանգության և արժանապատվության խնդիր է, որն ի զորու է գեներացնել ինչպես իշխանափոխության (օրինակ՝ 1997-98 թթ), այնպես էլ ազգային կոնսոլիդացիայի գործընթացներ (1992-1994 թթ և Ապրիլյան պատերազմ):
Որ ճանապարհով կընթանան պրոցեսները, հիմնականում կախված է Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչը կհաղթի իր մեջ՝ պետական մտածողության տարրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը, ցույց կտա ժամանակը»:
Նմանատիպ նյութեր
1970 դիտում
15:40 18-03-2014
ԵՊԲՀ-ը լավագույնս զուգակցել է կրթական և բժշկական գործընթացները. Արմեն Աշոտյան
1688 դիտում
15:48 14-02-2014
Ցավոք, մտահոգիչ է օտար լեզուների իմացության մակարդակի հարցը. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
898 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
697 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
949 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է