Ռուսաստանը միջոցառումներ կձեռնարկի, եթե Կիևը վիզային ռեժիմ սահմանի ՌԴ քաղաքացիների համար. Դ. Պեսկով
Ռուսաստանի ղեկավարությունը անհապաղ միջոցառումներ կձեռնարկի, եթե ուկրաինական իշխանությունները որոշեն վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար։ Հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար ԴմիտրիՊեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։
«Եթե որոշում կայացվի այդ ասըիճան ճնշելու հասարակ քաղաքացիների շահերը և եթե վիզային ռեժիմ սահմանվի, ապա, անշուշտ, այդ իրավիճակը քննության կառնվի, և ռուսական կողմը կընդունի այնպիսի որոշումներ, որոնք կելնեն իր իսկ շահերից»,-ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ չի ցանկանում հայտարարել, թե ինչպիսի պատասխան քայլերի մասին կարող է գնալ խոսքը։
Ավելի վաղ Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտարարել էր, որ պատրաստվում է Ռուսատսանի հետ վիզային ռեժիմ սահմանել։