211652_close_icon
views-count1591 դիտում article-date 16:22 09-03-2019

Ոստիկանները Կոմիտասի պողոտայից գրպանահատի են բերման ենթարկել

Մարտի 7-ի երեկոյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիր բաժնում հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ միկրոավտոբուսի մեջ, մի կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել: Դրամապանակում եղել էր փող, նույնականացման քարտ, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական, բանկային ու զեղչային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 21.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիր բաժին բերման ենթարկեցին Շարուրի փողոցի բնակիչ Կարեն Բ-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր