211652_close_icon
views-count3776 դիտում article-date 23:54 08-09-2018

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել

Սեպտեմբերի 7-ի երեկոյան, ինչ-որ մեկն օգտվելով երթուղային ավտոբուսի նեղվածքից` մի կնոջ պայուսակից դրամապանակ էր հափշտակել, որի մեջ փող կար: Դեպքից րոպեներ անց տուժողը ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել, պատմել եղելությունը, բայց հրաժարվել էր հաղորդում տալուց: Իրավապահները ճշտել էին վնասի չափը, անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի Արին-Բերդ փողոցի բնակիչ Լևոն Ա-ին: Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր