211652_close_icon
views-count85634 դիտում article-date 10:24 09-03-2019

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. Mercedes-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին. 5 վիրավորներին առաջինը օգնության են հասել գերեզմանաքարերի արտադրամասի աշխատակիցները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գերեզմանաքարերի արտադրամաս-խանութի աշխատակիցները և Nissan-ի վարորդը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ը կայանված է եղել թույլատրելի հատվածում, մինչդեռ Mercedes-ի համար դեպքի վայր ժամանած մի քաղաքացի քթի տակ անհոդաբաշխ արտահայտություններ էր անում, թե Nissan-ը իրավունք չուներ այդ հատվածում կայանվեր, մինչդեռ փորձագետները երկար ժամանակ նրան փորձում էին համոզել, որ ինքը ճանապարհային երթևեկության կանոնների իմացությամբ «կաղում է», ու տեսնելով, որ մինևնույն է՝ նա «իր էշն է քշում», համոզվեցին, որ «նա իր էշն է քշում»։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ ումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր