Պատրիարքի բարի անունն ու արդար գործերը միշտ վառ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ. Մ. Հայրապետյանի ցավակցական ուղերձը Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի մշտական նախագահ Մխիթար Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ.
Խոր ցավով տեղեկացա Պոլսի Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին:
Շուրջ մեկ տասնամյակ գլխավորելով Պոլսի Հայոց պատրիարքությունը և անմնացորդ ծառայելով իր հավատացյալ ժողովրդին՝ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անգնահատելի ներդրում է ունեցել հայ համայնքի կյանքում, նպաստել նրա հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացմանը, պայքարել ճշմարտության վերահաստատման համար: Ճակատագիրը, սակայն, այլ ճանապարհ էր նախանշել պատրիարք Մութաֆյանի համար. անողոք հիվանդությունը կանգնեցրեց նրա գործունեությունը՝ կիսատ թողնելով մի շարք ազգանվեր գործեր:
Պատրիարքի բարի անունն ու արդար գործերը միշտ վառ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ: Եվս մեկ անգամ ցավակցում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ անդառնալի կորստի համար: