211652_close_icon

Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու հեղինակային իրավունքը պատկանում է Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին: Եթե մեկ ուրիշը խախտում է նրանց այդ իրավունքը, գրոհում է ԱԱԾ-ն. Ժաննա Ալեքսանյան

views-count475 դիտում article-date 14:44 13-11-2025
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս ՔՊ-ականներն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։

Բնականաբար, որևէ մեկը չի պատժվել: Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու հեղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն իր բոլոր բացասական հետևանքներով։

Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է Ալեն Սիմոնյանը։

Ով է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները։

Նմանատիպ նյութեր