211652_close_icon

«Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ Սուրեն Պապիկյան. Aravot.am

views-count430 դիտում article-date 14:47 13-11-2025
«Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Իսկ բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մեր ուշադրության կենտրոնում է տեղական ռազմարդյունաբերությունը․ 2022-ին ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ մոտ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր, հետագայում՝ եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,-հայտարարեց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ բանակային դիրքերի կահավորումը «նոր ու գերժամանակակից սարքավորումներով, ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը ու բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը»։

Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ Հայաստանն ընդլայնում է ռազմատեխնիկական կապերը, իսկ սպառազինության դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։ Սուրեն Պապիկյանը խոսեց նաեւ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերից։ Ըստ այդմ, պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-470 հազար դրամ հավելյալ վարձատրություն։ Զինծառայողների 65 տոկոսն, ըստ նախարարի, ատեստավորվել է։ Նա նաեւ կարծում է, որ բանակի նկատմամբ վստահության աստիճանը բարձրացել է ու դրան էապես նպաստել է «օրինական, թափանցիկ ու պարզեցված համակարգով զորակոչը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր