211652_close_icon
views-count13768 դիտում article-date 13:24 08-03-2019

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը կանանց տոնի կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք իրենց օջախների պահապանը լինելով՝ արժանապատվորեն կրում են ոստիկանի բարձր կոչումը, լիարժեք իրականացնում հանրության ու քաղաքացու պաշտպանի առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ չզիջելով տղամարդկանց: Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության կին ոստիկաններին: Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք այսօր էլ շարքում են և ոստիկանական նոր սերնդին են փոխանցում իրենց հարուստ փորձը, հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին: Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք ամուր թիկունք են օրենքին ու հայրենիքին ծառայող իրենց հարազատների համար: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Խաղաղություն, շենություն, սիրով ու հպարտությամբ լեցուն օրեր եմ մաղթում բոլորիդ: Երջանիկ եղեք: Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր