211652_close_icon
views-count3160 դիտում article-date 21:55 07-03-2019

«Սննդի անվտանգությունը մեր երկրում պետք է դառնա առաջնահերթություն». Սննդամթերքի անվտանգության ծառայություն

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, կազմակերպել էր «Կրթության և գիտական հաստատությունների դերը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում» թեմայով գիտաժողով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հավաքվել էին գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև ՍԱՏՄ մասնագետներ: Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ողջույնի իր խոսքում նշել է, որ սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության գործում գլխավորը հենց սպառողին գործընթացի մեջ ներգրավելն է: «Մենք մեր առջև սպառողից գիտնական պատրաստելու խնդիր չենք դնում, սակայն սննդամթերքի պարզ օգտագործումից իրազեկ և իր իրազեկության շնորհիվ պաշտպանված սպառող պատրաստել մենք պարտավոր ենք»,- ասել է պարոն Ուռուտյանը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր պատկան մարմինների փոխկապակցված գործունեության անհրաժեշտության մասին: Նա նաև անդրադարձել է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված վերահսկողությանը՝ նշելով՝ «Սննդի անվտանգությունը մեր երկրում պետք է դառնա առաջնահերթություն և պետք է հասկանանք. սննդի անվտանգությունը զուտ սանիտարական վիճակը և սնունդը չէ, այլ, իրականում, դաշտից մինչև պատառաքաղ գաղափարն է»: Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար Ռուբեն Հարությունյանը նույնպես ողջունել է այս նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի, որ գիտական հետազոտությունների արդյունքները սպառողին ավելի հասանելի լինեն: Սպառողի շահերի պաշտպանության բնագավառում ռիսկի հաղորդակցությունը տարեցտարի շատ ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում և միայն պատշաճ իրազեկման միջոցով սպառողը կարող է դառնալ իրազեկ: «Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ռիսկի գնահատողը, կառավարողը և ռիսկի հաղորդակցողն աշխատում են միասին: Սա ունի կարևոր նշանակություն, որովհետև, ցավոք սրտի, այն ռիսկը, որը հասկանում է սպառողը և այն ռիսկը, որը տեսնում է սննդի ռիսկը գնահատողը, իրարից էականորեն տարբերվում են: Մի դեպքում մենք գործ ունենք գիտական հետազոտությունների, մյուս դեպքում սպառողի պատկերացումների հետ»,- ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Դավիթ Պիպոյանը խնդիրը գիտական մոտեցումներն առավել հանրամատչելի դարձնելու կողմնակից է: Նա այդ առումով առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք պետք է հնարավորինս հասկանալի ու մատչելի լեզվով ներակայացնեն ու տարածեն գիտական մոտեցումները, հետազոտությունների ու ռիսկերի գնահատման արդյունքները: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը բարձրաձայնել է գիտության, կառավարման և կրթության համակարգերի միջև անջրպետների վերացման անհրաժեշտության մասին՝ ակնկալելով հետագայում ձևավորել ավելի արդյունավետ ու առարկայական համագործակցություն: [b] Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր