1887 դիտում
21:44 07-03-2019
Նիկոլ Փաշինյանը և Սումա Չակրաբարտին քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը:
Սումա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները՝ պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին: Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում: Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել մայիսին կայանալիք ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
18:37 11-05-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտիին
1491 դիտում
21:53 24-07-2019
Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության առանցքային ուղղությունները
634 դիտում
13:21 07-06-2023
Կամո Ցուցուլյանն ու ԿԽՄԿ-ի պատվիրակությունը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Այս բաժնից
538 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)
1153 դիտում
10:50 23-11-2024
Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան. Tert.am