2825 դիտում
14:54 07-03-2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորների նախագծին
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում, որը գործատուին հնարավորություն կտա աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում։
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը։
Այսինքն՝ օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում, որը, ի տարբերություն առաջարկվող փոփոխության, ենթադրում է ոչ թե մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այլ պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու և համապատասխան կարգապահական տույժերի առկայության դեպքում միայն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարի գնահատմամբ՝ «նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել ու ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների առանց հարգելի պատճառի չկատարելը: Հետևաբար, օրենսգրքի գործող կարգավորումն այս իմաստով առավել ընդունելի է՝ գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռության տեսանկյունից»:
Բաթոյանը նաև ընդգծեց, որ իրենց նախարարությունը նախաձեռնելու է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ։
Նմանատիպ նյութեր
1923 դիտում
14:48 04-04-2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու նախագծին
1627 դիտում
13:35 29-08-2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Միքայել Մելքումյանի և Շաքե Իսայանի նախագծին
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9121 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2158 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան