1650 դիտում
14:48 04-04-2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու նախագծին
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել հայ կինոյի օր։
ՀՀ մշակույթի նախարար տեղակալ Տիգրան Գալստյանը բացատրեց մերժումը նրանով, որ արդեն կա կինոյի միջազգային օր. այն դեկտեմբերի 26-ն է։
«Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,-ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե քանի որ կա միջազգային օրը, նպատակահարմար չեն համարում մի հատ էլ սեփական օր ունենալ։ «Մանավանդ որ, միջազգային կինոաշխարհին ինտեգրվելու շատ խելամիտ տարբերակ կլինի», - ասաց վարչապետը։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ ավելացրեց, որ ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է։
Նմանատիպ նյութեր
2525 դիտում
14:54 07-03-2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորների նախագծին
1318 դիտում
13:35 29-08-2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Միքայել Մելքումյանի և Շաքե Իսայանի նախագծին
1235 դիտում
13:17 25-02-2019
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագծին
Այս բաժնից
463 դիտում
19:32 02-05-2024
«Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում՝ խորհրդարանում
427 դիտում
19:05 02-05-2024
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ
460 դիտում
18:52 02-05-2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը