ԱԺ-ն մարտի 13-ին արտահերթ նիստ կգումարի
Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է 2019 թվականի մարտի 13-ին, ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Նիստի օրակարգում կընդգրկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: