ԱԺ-ն մարտի 26-ին կգումարի արտահերթ նիստ կառավարության առաջարկած օրակարգով
Կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ՝ 2019 թվականի մարտի 26-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկություն է ուղարկել Ազգային ժողով:
Նիստի օրակարգում են՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը: