Նոր ավիաընկերություն մուտք կգործի հայկական շուկա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա:
Մեր տեղեկություններով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում և արդեն ավարտական փուլում են:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մոտավոր ժամկետները, այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից:
Ryanair ընկերության մուտքը հնարավորություն է ստեղծելու մեծացնելու ուղևորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան՝ առաջարկելով նոր ուղղություններ և ցածր գներ: Նշենք, որ Ryanair ընկերությունը նախատեսել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]