«Ռեալը» 2 ամսով կորցրեց Վինիսիուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորի վնասվածքն ավելի լուրջ էր, քան՝ ենթադրվում էր ի սկզբանե:
18-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է աջ ոտքի ոտնաթաթի կապերի պատռվածք: Ակումբը չի հստակեցրել խաղացողի ապաքինման ժամկետները, սակայն նախնական տվյալներով, այն կտևի մոտ երկու ամիս:
Հիշեցնենք, որ Վինիսիուսը վնասվածքը ստացել էր ՉԼ-ում «Այաքսի» հետ խաղում (1:4) և առաջին խաղակեսում փոխարինվել:



