211652_close_icon

Երբ գնդակը հասնում է Վինիսիուսին, ինձ մնում է միայն աղոթել․ Պեդրի

views-count301 դիտում article-date 23:59 25-02-2026
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոստովանել է, որ արագավազ ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորի դեմ խաղալն իր համար փորձություն է։

Խոսելով մրցակիցների արագության և իր ֆիզիկական տվյալների մասին, իսպանացի ֆուտբոլիստը կատակել է։

«Ինձ համար բարդ է գրեթե բոլորի դեմ խաղալը, քանի որ ես դանդաղաշարժ եմ։ Մբապե, Վինիսիուս… Երբ գնդակը հասնում է Վինիսիուսին, ինձ մնում է միայն աղոթել։ Նա ինձանից երեք անգամ արագ է վազում»,- պատասխանել է Պեդրին։

Երկու ֆուտբոլիստներն էլ շարունակում են առանցքային դեր խաղալ իրենց թիմերում։ Պեդրին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վինիսիուսը մասնակցել է 36 խաղի՝ աչքի ընկնելով 12 գոլով և 11 գոլային փոխանցմամբ:

Նմանատիպ նյութեր