211652_close_icon
views-count3224 դիտում article-date 20:16 19-04-2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է ներդրումային քաղաքականության ուղղությամբ իրականացված աշխատանքը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ապրիլի 19-ին կայացել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է ներդրումային քաղաքականության ուղղությամբ նախարարության կողմից իրակականացված աշխատանքը։ [b]Համառոտ տեղեկանք 6 ամսվա ընթացքում ներդրումային քաղաքականության ուղղությամբ իրականացված աշխատանքի վերաբերյալ[/b] Վերջին վեց ամսվա ընթացքում ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման աշխատանքներն ընթացել են հետևյալ ուղղություններով. Նախաձեռնվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ. մշակվել են «Օտարերկրյա ներդրումների մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքների նոր խմբագրության նախագծերը: Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվում է տարբեր ձևաչափերի աջակցություն։ Այսպես՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից վերջերս ներկայացվել են այդպիսի 62 ծրագրեր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ․ կկատարվի 471.6 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվեն 6215 նոր աշխատատեղեր: Առ 01.04.2017թ․ իրականացվել է շուրջ 63.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել են 1807 նոր աշխատատեղեր: Մեկնարկել է ներդրումային ծրագրերի հարթակը: Այժմ հարթակում առկա են տարբեր ոլորտների 50 ներդրումային ծրագրեր` 2.7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Աշխատանքներ են իրականացվել ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտման ուղղությամբ: Համագործակցություն է սկսվել 4 ներդրումային ընկերությունների և ֆոնդերի հետ: Աշխատանքներ են տարվում հայ-ռուսական, հայ-էմիրաթական և համահայկական ներդրումային ֆոնդերի ստեղծման ուղղությամբ: Աշխատանքներ են իրականացվել Սյունիքում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման ուղղությամբ: Մշակվել է ծրագիրը, գտնվել ներդրողը, ընդունվել է ԱՏԳ ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշումը և ստորագրվել պայմանագիր կազմակերպչի հետ: Արդյունքում կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կկազմի շուրջ 80-100 մլն դոլար: Վերջին ամիսներին աշխատանքներ են իրականացվել ՀՀ ներդրումային հնարավորությունները և բարենպաստ միջավայրը այլ երկրներում ավելի արդյունավետ ներկայացնելու ուղղությամբ: Այսպես, տեղի են ունեցել հայ-իրանական, հայ-էմիրաթական, հայ-ֆրանսիական համաժողովները:

Նմանատիպ նյութեր