211652_close_icon
views-count51828 դիտում article-date 11:08 06-03-2019

Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրական էին. հնչել է կրակոց. բերման ենթարկվածներից երկուսը տնօրեն են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացահայտվել է մարտի 3-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցի դեպքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 5-ին, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված տեղեկությունները հավաստի էին, որ մարտի 3-ին, երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Վ. Պ.-ի, 44-ամյա Ա.Բ.-ի և 43-ամյա Ա. Մ.-ի միջև։ Վերջիններս երեկ՝ մարտ 5-ին, բերման են ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Բ.-ն իր մոտ եղած «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել։ Ա. Բ.-ն ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը, որը, Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինական է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պ.-ն և Ա. Բ.-ն աշխատում են Երևանում գործող ՍՊԸ-ներում՝ տնօրեններ: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նաապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր