211652_close_icon
views-count56353 դիտում article-date 13:50 13-03-2019

Շիրակի մարզի ոստիկանների հերթական օպերացիան՝ թմրամոլների դեմ. բերման ենթարկվածներից երկուսը նոր են ազատվել համաներումով. խմբի մեջ է նաև Սփյուռքի նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի տնօրենի տեղակալը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության և պրոֆիլակտիկայի ու համայնքային ոստիկանության ծառայողները օպերատիվ-հետախուզական միոցառումների շնորհիվ Արթիկ քաղաքի Շահումյան փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ժիրիկ Սիրեկանյանը, ով եղել է Toyota Prado մակնիշի 77 MՍ 779 համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Խաչատուր Խաչատրյանը, ով եղել է Ford Escape մակնիշի 68 SG 068 համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Անատոլի Տերյանը, 26-ամյա Սարգիս Տերյանը և Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գևորգ Իսրայելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Ա. Տերյանի մոտ հայտնաբերվել են դեղահաբեր՝ «Պրեգաբալին» գրառմամբ տուփով, իսկ Ա. Տերյանը հայտնել է, որ դեղահաբերը հանդիսանում են «Մեթադոն» տեսակի դեղահաբեր և այն 2018 թվականի հոկտեմբերին իրեն է տվել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, «Քյալո» մականվամբ Անդրանիկ Շահինյանը։ Գ. Իսրայելյանի մոտ էլ հայտնաբերվել է 1 հատ օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ Toyota-ի մեջ հայտնաբերվել են 1 հատ օգագործված ներարկիչ, 30 հատ «Լ-484» գրառմամբ դեղահաբ և 6 հատ «Եֆֆեռալգանմեդ» գրառմամբ դեղահաբեր, ինչի վերաբերյալ էլ Toyota-ի վարորդը հայտնել է, որ այդ ամնը հանդիսանում են ցավազրկող դեղեր։ Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ս. և Ա. Տերյանները, Գ. Իսրայելյանը, Խ. Խաչատրյանն ու Ժ. Սիրեկանյանը բաց են թողնվել։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Տերյանը «Արթիկ» ՔԿՀ-ից ազատվել է մարտի 12-ին, Գ. Իսրայելյանը 2018 թվականի նոյեմբերի 6-ին ազատվել է Ազգային ժողովի համաներումով, «Քյալո» մականվամբ Ա Շահինյանը մահացել է 2018 թվականին, իսկ Խ. Խաչատրյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպություններից մեկում՝ որպես տնօրենի տեղակալ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված դեպքի մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել են ոստիկանության Արթիկի բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի կատարած աշխատանքների արդյունքում, իսկ օպերացիան կրել է «Համաներումս համաներումիդ վնաս չէ» անունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր