211652_close_icon
views-count56546 դիտում article-date 22:19 05-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. թիվ 132 և թիվ 129 դպրոցների աշակերտների վիճաբանության հետևանքով 14-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 15:20-ի սահմաններում Արաբկիր բշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 14-ամյա Ս. Ա.-ն է: Ոստիկանները պարզել են, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել թիվ 129 դպրոցի տարածքում մեկ այլ դպրոցի աշակերտներ՝ Ա.-ի և Ֆ.-ի հետ վիճաբանության ժամանակ, երբ վերջիններից մեկը քարով հարվածել է նրան: Արաբկիրի ոստիկանության ավագ հետաքննիչ Անտոնյանի գլխավորոթյամբ ճշտվել են դեպքի հանգամանքները և պարզվել է, որ Հրաչյա Քոչար փողոցում գտնվող թիվ 129 դպրոցի բակում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, թիվ 132 դպրոցի աշակերտներ, 13-ամյա Ա. Ղ.-ն 13-ամյա Ֆ. Խ.-ն ձեռքերով և քարով հարվածներ են հասցրել Ս. Ա.-ի մարմնի տարբեր մասերին: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թիվ 132 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Ա. Ղ.-ին և Ֆ. Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր