Իրականացվում է Ամանորի գիշերը զոհված զինծառայողի ընտանիքին հուղարկավորության համար նախատեսված գումարների փոխանցման գործընթացը. Tert.am
Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից զոհված զինծառայող Էդգար Գրիգորյանի ընտանիքին ՊՆ-ն հուղարկավորության ծախսերը չէր փոխանցել:
Այդ առնչությամբ [url=https://www.tert.am/am/news/2019/03/05/mil/2939640]Tert.am[/url]-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, հարցադրումով, թե ինչո՞ւ զինծառայողի ընտանիքին հուղարկավորության ծախսերի համար գումար չի տրամադրվել այն դեպքում, երբ փորձաքննության արդյունքները չկան և արդյոք ՊՆ-ն արդեն առանց փորձաքննության, առանց գոնե նախաքննության ավարտի առաջնորդվե՞լ է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման 4-րդ կետով՝ դրամական աջակցություն ստանալու իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի զոհվելը (մահանալը) կամ աշխատունակության կորուստը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
ՊՆ-ից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դեպքի վայրում զինծառայողի գտնվելու իրավաչափությունը հավաստող հրամանի վերաբերյալ հարցումներ են ուղարկվել և պատասխան ստացվել, իսկ զինծառայողի ընտանիքի անդամները փետրվարի 20-ին դիմել են:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/05/mil/2939640]այստեղ[/url]