4880 դիտում
14:49 26-02-2015
Զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած երիտասարդները կազատվեն քրեական հետապնդումից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովել այդ երիտասարդների վերադարձը հայրենիք:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչև 100 մլն դրամ:
Ըստ կառավարության եզրակացության, գործադիրն առկա խնդիրների կարգավորման նպատակով ԱԺ է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ: Կառավարությունը հեղինակներին առաջարկում է հարցին անդրադառնալ նշված փաթեթի քննարկման ժամանակ:
Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուշարձաններին առնչվող կարգերի հաստատման և տեղափոխման ու փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին:
Կառավարությունը դեմ է արտահայտվել առաջարկին և հիմնավորել իր եզրակացությունը: Միևնույն ժամանակ կառավարության 2015թ. գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրում ընդգրկված է նույնաբովանդակ օրինագիծ, որի քննարկման ժամանակ էլ առաջարկվում է անդրադառնալ պատգամավորների արծարծած հարցերին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
13:15 14-07-2022
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց
4853 դիտում
18:54 29-11-2019
ՀՀ ՊՆ-ն չի երկարաձգի 27 տարին լրացած չծառայածներին քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը