211652_close_icon
views-count1855 դիտում article-date 20:35 04-03-2019

Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [b]Փակ է Վարդենյաց լեռնանցքը:[/b] Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ և Գորիս-Սիսիան (բուք է) ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր