Կոտայքի, Արմավիրի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին քաղաքներում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի գյուղի ավտոճանապարհը:
[color=#CC0000]Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) ավտոճանապարհը:[/color]
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ հատված), Ոսկեպար-Կողբ, Սարավան-«Զանգեր», Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի, Արմավիրի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Աշտարակ, Թալին, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
[color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:[/color]
***
[color=#CC0000]Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/color]
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: