211652_close_icon
views-count101732 դիտում article-date 18:50 03-03-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը հայտնվել է Տանձուտ գետում. վիրավորների մեջ է ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մհեր Մանուչարյանը իր վարած Mercedes մակնիշի 35 AN 543 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մանուչարյանն ու նրա ուղևոր, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Թաթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր, չսպասելով փրկարարների ժամանմանը, իրենց ուժերով փորձել են դուրս բերել վիրավորներին: Այնուհետև ժամանել են Վանաձորի փրկարարները և այդ քաղաքացիների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից: Օպերատիվ են գործել նաև Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Մ. Մանուչարյանը աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր է, իսկ Ա. Թաթոյանը՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով կապիտան է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր