211652_close_icon
views-count1950 դիտում article-date 16:48 03-03-2019

Բարբարոսություն է. եթե մի քիչ ավելի ջանքեր թափեին, հնարավոր էր ֆասադը պահել, ուրիշ լուծում գտնել. ճարտարապետը՝ Խորենացու 13 շենքի ճակատի ապամոնտաժման մասին. Tert.am

Դա նախկին արատավոր պրակտիկայի շարունակությունն է, երևույթը բարբարոսություն է, այսինքն՝ մենք քաղաքի հետ այդպես էլ չենք ուզում վարվել ծրագրային մոտեցումներով, անընդհատ հատվածական խնդիրներ ենք լուծում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/03/03/Boris-kocharyan/2937682?fbclid=IwAR26fe5oe1qBwHstXfEooplYNKKdiHj-vddtqcRUw7IUOlrjXDAjOPrrUGE]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Բորիս Քոչարյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի պարզաբանմանը, ըստ որի՝ Խորենացի փողոցի 13 հասցեում՝ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը և ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է: «Նման բաները պետք է լայն հասարակական քննարկման դրվեն, ենթադրենք՝ ունի հիմնավորվածություն, հասարակությունը պետք է դրան ծանոթանա, քննարկի և երբ ավարտվի այդ քննարկումները, խնդրեմ՝ քանդե՛ք, նորը կառուցե՛ք. այդ ամենը չի կատարվել: Մենք երևույթների հետևից ենք գնում»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/03/Boris-kocharyan/2937682?fbclid=IwAR26fe5oe1qBwHstXfEooplYNKKdiHj-vddtqcRUw7IUOlrjXDAjOPrrUGE]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր