211652_close_icon
views-count2405 դիտում article-date 16:02 03-03-2019

Տնտեսական քաղաքականության գերակայությունները շարունակում են մնալ բիզնես դաշտում ազատ մրցակցային պայմանները, արտահանման համար անհրաժեշտ կարգավորումները. նախարար. Tert.am

Ես իմ լավագույն ջանքը, փորձառությունը և գիտելիքները պետք է գործադրեմ մինչև հիմա չհասկացված բոլոր հնարավորությունները հասկանալու և կյանքի կոչելու համար: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/03/03/Tigran-khachatryan/2937667]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, ըստ որի՝ նախկին իշխանության կադրերը չեն կարող տնտեսության մեջ հեղափոխություն անել և հորդորում են վարչապետին զգուշավոր քաղաքականություն իրականացնել: «Այո, Կառավարության նպատակները շատ հավակնոտ են, դրանք ենթադրում են արագության չափազանց բարձր չափանիշներ, և պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ, ովքեր այդ սպասումներն ունեն, չհիասթափվեն: Այսինքն՝ դա կապված կլինի թե՛ փոքր և միջին բիզնեսին վերաբերող կարգավորումներին, թե՛ բիզնեսի կարգավորումներին ընդհանրապես. մենք պետք է նկատված խնդիրների առնչությամբ տանք որակյալ և արագ լուծումներ»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ժամանակը կարձանագրի՝ իրականացված կարգավորումները համահունչ են այն սպասումներին, որը ունի հասարակությունը, ինչը կնշանակի, որ Կառավարության, վարչապետի կողմից իրեն ցուցաբերված վստահությունն արդարացված է: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/03/Tigran-khachatryan/2937667]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր