211652_close_icon
views-count7548 դիտում article-date 16:59 02-03-2019

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Մարտի 2-ի և 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0958712001551527518705483.jpg[/img] Երևան քաղաքում՝ Մարտի 2-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին սպասվում են տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտիներում՝ ձյան, ցածրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով: [img]https://st0.shamshyan.com/editor/0084195001551527509534777.jpg[/img]

Նմանատիպ նյութեր