211652_close_icon
views-count5651 դիտում article-date 16:00 02-03-2019

«Շտապ օգնություն»-ը ուղղաթիռով փորձարկել է պայմանական հիվանդի տարհանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում «Շտապ օգնության» ուղղաթիռով փորձարկեցին պայմանական հիվանդի տարհանումը Դիլիջանից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորել էր իր 3-րդ ուղղաթիռը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Armenian Helicopters LLC ընկերության հետ պատրաստվում է 2019թ. սանավիացիոն ծառայություն հիմնել: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Armenian Helicopters ընկերության հետ գործակցությամբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայություն կստեղծվի: 2019 թվականին Երևանի երկու խոշոր բժշկական կենտրոնի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների տարածքներում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր