211652_close_icon
views-count9122 դիտում article-date 15:45 02-03-2019

Փաշինյանը պետք է ասի՝ ովքե՞ր են օտարերկրյա գործակալները. երկուշաբթի սպասում եմ անունների. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, որը արդեն ոչ թե ընդդիմադիր պատգամավոր է, այլ փաստացի պետության ղեկավարը, որին ենթարկվում են ուժային կառույցները, կոնկրետ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, Իրանում արեց ուշագրավ շատ կարեւոր հայտարարություն: Այս մասին Facebook-ի իր էջոում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Փաշինյանը նշեց, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ: Իհարկե, նրանք, որոնք եւ հատկապես քաղաքական գործիչները, որոնք զբաղվեծ են օտարերկրյա շահեր պաշտպանելով ի վնաս Հայաստանի Հանրապետության, նրանք ինձ համար թուրքից ու ադրբեջանցուց ավելի վատն են: Պետական դավաճանությունը, օտարերկրյա գործակալ լինելը տրոյական ձի է մեր պետության ներսում: Ցանկացած նորմալ, ժողովրդավարական, ազգային անվտանգության կարեւորությունը գիտակցող երկրում այդպիսի հայտարարությանը կհետեւեին կոնկրետ գործողություններ եւ հասարակությունը կիմանար, թե ովքեր են օտարերկրյա գործակալները, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ: Անցել է երկու օր, ոչ Փաշինյանը, ոչ էլ նրա շրջապատը որեւէ քաղաքական գործչի անուն չեն տվել: Ես որպես 4-րդ, 5-րդ եւ 6-րդ ԱԺ-ի նախագահի տեղակալ եւ որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի, պահանջում եմ վարչապետ Փաշինյանից տալ անուններ, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները, որոնք Հայաստանում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ: Փաշինյանն այլեւս ընդդիմադիր Նիկոլը չէ, որ ԱԺ ամբիոնից օդում կախված լուրերի մասին հաղորդում տա: Իրանում Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին ուղիղ հաղորդում էր: Ուժային կառույցները պարտավոր է վարչապետից պահանջել ու ճշտել, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները: Ես ինքս այսօրվանից սկսած անուններ եմ պահանջելու, օր ու արեւ չեմ տալու եւ պահանջելու եմ անունները: Եթե ոչ, ապա սա հերթական պոպուլիզմն է, հերթական սուտ մատնություն է, սա հերթական խայտառակ, դեմագոգիկ հայտարարությունն է, որը որեւէ արդարացում չի կարող ունենալ: Իրավապահ մարմիններից էլ պահանջում եմ գործողություններ իրականացնել եւ ճշտել այդ խիստ կարեւոր հայտարարության իսկությունը: Գնդակը ձեր դաշտում է պարոն Փաշինյան, երկուշաբթի սպասում եմ անունների»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր