211652_close_icon
views-count35531 դիտում article-date 15:31 02-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարներն ու փրկարար հոգեբանը ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում փրկել են Հրազդան գետում հայտնված 2 հեծանվորդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության փրկարարները Հրազդանի կիրճում փրկել են 2 քաղաքացու կյանք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2 քաղաքացի հեծանիվով Հրազդան գետն անցնելիս ջրի բարձրացման պատճառով չեն կարողանում դուրս գալ գետից։ Օպերատիվորեն ժամանած փրկարարները հատուկ ճոպանների միջոցով 2 հեծավորդներին և հեծանիվները դուրս են բերել գետից։ Տեղում աշխատանքները ղեկավարել է փրկարար ծառայության գնդապետ Հայկ Նաղդալյանը։ Քաղաքացիների հետ հոգեբանական ճիշտ և գրագետ աշխատանքներ է կատարել փրկարար ծառայության հոգեբանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ եթե փրկարարներն օպերատիվ չգործեին, հնարավոր է՝ դեպքը ողբերգական ավարտ ունենար, իսկ եթե փրկարար հոգեբանն էլ ճիշտ հոգեբանական աշխատանքներ չկատարեր, քաղաքացիները, ժողովրդի լեզվով ասած՝ կխառնվեին իրար և իրավիճակն այլ ելք կունենար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր