4709 դիտում
12:05 02-03-2019
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30կգ դեղորայք
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան:
Մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3.5կգ քաշով տարբեր դեղորայք:
Կասկածելով, որ մեքենայում կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի ետևի նստատեղի և գազի բալոնի միջև գտնվող հատվածից ևս մոտ 20կգ դեղորայք է բացահայտվել: Հաջորդ փուլով՝ թաքստոցի վերածված մեքենան ավելի մանրակրկիտ զննության է ենթարկվել արդեն «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով:
Արդյունքում 6կգ դեղորայք էլ հայտնաբերվել է դիմացի նստատեղի մեջքի հենակի միջից: Այսպիսով, ավտոմեքենայի տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է 29.5կգ ընդհանուր քաշով տարբեր դեղորայք:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
5695 դիտում
14:36 19-03-2020
ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 62 կգ արծաթանման զանգվածի ներմուծման փորձ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»