Գորիս-Սիսիան հատվածում բուք է. 3 մարզերում մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կան կուտակված ավտոմեքենաներ) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: