1327 դիտում
23:24 17-10-2023
Փաշինյանի հռետորաբանությունը խաթարում է խաղաղ պայմանագրի հեռանկարները․ Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթին
Tert.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանում ունեցած ելույթին՝ հայտարարելով, որ նրա հայտարարությունները «ցույց են տալիս Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը և Ադրբեջանին մեղադրելու ցանկությունը» (չակերտները՝ Tert.am-ի):
«Ցավալի է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարական և խաղաղասեր երկիր»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ «Ադրբեջանի հասցեին Հայաստանի մեղադրանքներն անհիմն են և հակասում են ՄԱԿ-ի զեկույցներին» (չակերտները՝ Tert.am-ի)։ Բացի այդ, ինչպես նշված է հայտարարության մեջ, «Փաշինյանը նախկինում խոստովանել է, որ Ղարաբաղում հայերին ուղղված սպառնալիքներ չկան, ինչը հակասական է դարձնում նրա ներկայիս հայտարարությունները» (չակերտները՝ Tert.am-ի)։
Անդրադառնալով Լաչինի ճանապարհին՝ Բաքուն հայտարարել է, որ «Ադրբեջանն ինքնիշխանություն ունի իր տարածքում գտնվող բոլոր ճանապարհների նկատմամբ, իսկ այդ ճանապարհի չարաշահման մասին Հայաստանի պնդումները հակասում են վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրին» (չակերտները՝ Tert.am-ի)։
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «Հայաստանն ինքն է իրեն մեկուսացրել տարածաշրջանային նախագծերից» (չակերտները՝ Tert.am-ի)։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ «Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը, սակայն Երևանը դա չի կատարում» (չակերտները՝ Tert.am-ի)։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ հայտարարության, «Իրանով ճանապարհի կառուցման պայմանագիրը վկայում է Բաքվի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման գործում ակտիվ մասնակցության մասին» (չակերտները՝ Tert.am-ի)։
Պաշտոնական Բաքուն հայտարարել է նաև, որ «Ղարաբաղի շրջանում առկա սպառնալիքի վերացումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել, մինչդեռ Հայաստանի վարչապետի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է խաղաղության պայմանագրի հեռանկարները» (չակերտները՝ Tert.am-ի)։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1009 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
634 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
622 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար