Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/015310600155145780661405.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color]
Մարտի 2-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0326000001551457814189195.jpg[/img]