ԶՈՒ սպաները և ենթասպաները կունենան նոր համազգեստ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այնուհետև հարցը կքննարկվի Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ: Համատեղ և վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով»,- նշված է հաղորդագրությունում:


