211652_close_icon
views-count1303 դիտում article-date 12:56 01-03-2019

ԱԱԾ-ն սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տիրույթում գործում է «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: «Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գրանցված չէ սոցիալական ցանցերում: Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր