211652_close_icon
views-count48938 դիտում article-date 09:53 10-03-2016

Ողբերգական դեպք Էջմիածին քաղաքում. ամուսինը 5 մետր խորություն ունեցող ջրհորից դուրս է բերել իր կնոջ դին

Այսօր՝ մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սվերդլովի փողոցի բնակիչը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կինը ինքնասպանություն գործելու եղանակով իրեն նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած կինը հանդիսանում էր 52-ամյա Զոյա Գ.-ն, ում ջրհորից դուրս է բերել ամուսինը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբանական կենտրոնում, «շիզոֆրենիա» ախտորոշմամբ և մի քանի անգամ նույնպես փորձել է ինքնասպան լինել և ամեն անգամ ամուսինը կարողացել է կանխել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր