211652_close_icon
views-count4139 դիտում article-date 23:57 28-02-2019

Ռամոսը որակազրկվեց Չեմպիոնների լիգայի 2 խաղով՝ միտումնավոր դեղին քարտ ստանալու համար

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին որակազրկեց Չեմպիոնների լիգայի 2 խաղով: Այդպիսով, նա բաց կթողնի ՉԼ-ի 1/8 եզրափակիչ փուլում «Այաքսի» հետ պատասխան խաղը և առաջին քառորդ եզրափակիչ հանդիպումը, եթե «Ռեալը» անցնի հաջորդ փուլ: Ռամոսը դեղին քարտ էր ստացել ՉԼ-ի 1/8 եզրափակիչի՝ «Այաքսի» հետ խաղի (2:1) վերջում: ՈւԵՖԱ-ն համարել է, որ նա միտումնավոր է դա արել, որպեսզի քառորդ եզրափակիչից առաջ զրոյացնի դեղին քարտերը: «Այաքսի» հետ խաղից հետո 32-ամյա ֆուտբոլիստը ակնարկել էր, որ 89-րդ րոպեին ստացած դեղին քարտը պատահական չի եղել: Ավելի ուշ նա սրբագրեց իր խոսքերը, որ միտումնավոր չէ զգուշացվել: Ռամոսին նաև տուգանել են 1500 եվրոյով: Կրկնվելու դեպքում նրան կարող են լրացուցիչ մեկ խաղով էլ որակազրկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր