«Ֆրայբուրգ»-«Բորուսիա»`0:1. Մխիթարյանը որակազրկվեց մեկ խաղով. տեսանյութ
Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց նախավերջին տեղում ընթացող «Ֆրայբուրգ»-ի նկատմամբ: Խաղի միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ դորտմունդցիների ավագ Սեբաստիան Կեհլը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 92 րոպե և խաղի վերջին վայրկյաններին փոխարինվեց: 33-րդ րոպեին հայ խաղացողը կաննոները խախտեց մրցակցի կիսապաշտպան Շմիդտի նկատմամբ և զգուշացվեց դեղքին քարտով: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտով զգուշացվեց 5-րդ անգամ և ըստ մրցաշարի կանոնակարգի ստիպված կլինի բաց թողնել հաջորդ հանդիպումը: Հիշեցնենք, որ 25-րդ տուրում «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կմրցի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ:
24 տուրից հետո «Բորուսիա»-ն 48 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Յուրգեն Կլոպի սաները առաջատար «Բավարիա»-ից հետ են մնում 20 միավորով:
[b]«Ֆրայբուրգ» - «Բորուսիա»`0:1[/b]
Գոլ` Կեհլ 58'