Ռամոսին կարող են որակազրկել միտումնավոր դեղին ստանալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո չի հերքել, որ 89-րդ րոպեին միտումնավոր է ստացել դեղին քարտը (մադրիդցիները հաղթական գնդակը խփել էին 87-րդ րոպեին):
Դրա մրցաշարում նրա երրորդ զգուշացումն էր, և նա Մադրիդում կայանալիք պատասխան հանդիպումը բաց կթողնի:
«Հաշվի առնելով արդյունքը, ես կստեի, եթե ասեի, որ դա միտումնավոր չեմ արել: Այդ մասին ես մտածում էի ամբողջ խաղի ժամանակ», խոստովանել է Ռամոսը:
ՈւԵՖԱ-ն Ռամոսին կարող է որակազրկել ևս մեկ խաղով, ինչպես դա արեց Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում՝ «Ռեալի» մեկ այլ պաշտպան Դանիել Կարվահալի դեպքում: