Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը Բուզանդի 1/3 հասցեում իրականացնում է ուսումնասիրություն
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալութան կամ անհատույց հիմունքներով տրամադրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով:
Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]